Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

«Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան»

«Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան»
03.05.2019 | 12:57

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Մայր Աթոռի Արխիվի նախաձեռնությամբ լույս է ընծայել «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» ժողովածուի երկրորդ հատորը: Ներկայացված են 302 բազմաբնույթ փաստաթղթեր, որ վերաբերում են Գևորգյան հոգևոր ճեմարանին, Մայր Աթոռի թանգարանին, «Արարատ» ամսագրին, երջանկահիշատակ Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կրոնաեկեղեցական գործունեությանը: Հատորում ներառված փաստաթղթերը թվագրվում են 1866-1923 թթ. և բաղկացած են հետևյալ բաժիններից` «Փաստաթղթեր», «Կենսագրական բառարան», «Անձնանունների ցանկ», «Տեղանունների ցանկ», «Փաստաթղթերի ցանկ»:


Ժողովածուն կազմել է Գոհար Ավագյանը` ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խմբագրությամբ: Հատորի կազմման աշխատանքներին աջակցել է նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը: Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ